Հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանը իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։
Երախտապարտ եմ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյան հացադուլ է հայտարարել դեկտեմբերի 3-ից , պատճառն այն է ըստ ռեժիսորի, որ ազգային կինոկենտրոնը հրաժարվում է կատարել Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը