ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Կորդ» և «ՆՍՎ» զինատեսակների լուսանկարները:
«Ծանոթացեք, ինքը Կորդն է։ Մեծ ոտքերովը՝ իր ավագ եղբայրը ՆՍՎ-ն։ Զինվորները շատ են սիրում այս հզորությունը։ Դրանով անգամ հնարավոր է քանդել հակառակորդի այ այսպիսի շինություններ։ Կրակող զինվորն ասում էր. «Ոնց որ աշխարհի տիրակալ զգաս քեզ»»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը