13 10 2024

Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին. Ստեփան Դանիելյան

Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է ոչ միայն քրգործեր բացել ինքնասպանության հասցրած ծառայակիցների նկատմամբ, այլ պետք է խորքային հետազոտություններ կատարել այդ երևույթի սոցիալական պատճառների, սպայական կազմի ցածր պատրաստվածության, և նրանց լիազորությունների սահմանափակ լինելու վերաբերյալ, զինված ուժերի հրամանատարության, ՊՆ նախարարի և նրա տեղակալների, ԳՇ կազմի հանցավոր անփութության, պրոֆեսոնալիզմի բացակայության մասին։

Մեր կողմից լռելը նույնպես հանցավոր անտարբերություն է, և, բացի այդ  ամենից, սա է այսօրվա քաղաքական հրատապ հարցը։

Հ.Գ. Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ