Նրանք պայմանագրային զինծառայողներ են եղել, զոհվել են տարբեր դիրքերում:
Մեծ եղբայրը՝ Սամվել Ստեփանյանը, զոհվել է թշնամու հրթիռակոծությունից, իսկ կրտսեր եղբայրը, ըստ բարեմակների պատմածի, վիրավորված է եղել, մնացել, արնաքամ է եղել:
Նրանց ամբողջ ընտանիքը՝ մայրը, պապը, տատը, բոլորը զինվորականներ են եղել: Իրենք մատաղիսից են, բայց 44-օրյա պատերազմից հետո Մարտակերտում են ապրել:
Արսեն Ստեփանյանի ընկերուհին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ շատ մոտ են եղել, համարյա ամեն օր Արսեն զանգում էր իրեն. «Իր Մարտակերտն իր համար ամեն ինչ էր: Ինքը պայմանագրային էր, ասում էր՝ իմաստ չունի տանը նստել, ավելի լավ է ես իմ Արցախի հողը պահեմ: Ասում էր՝ մեկ է, մեռնելու ենք, ավելի լավ է ես դիրքերում լինեմ: Էդպես էլ չկարողացա համոզել, որ իջնի ու գա: Որ հացի հերթի էր գնում, զանգում էր, ես սկսում էի լացել, ասում էր՝ մի լացիր, էն մարդիկ, ովքեր սրա մեղավորն են, իրենք չեն լացում, դու ես լացո՞ւմ: Միշտ ասում էր՝ լավ կլինի, ասում էր՝ դեռ քեզ տանելու եմ Արցախ եկեղեցի: Ամսի 19-ի առավոտյան վերջին անգամ ինձ գրել է ու էլ կապ չի եղել»,-ասաց նա:
«ՀՅունիսի 15-ին զանգեց, զրուցում էինք, արդեն պոստերում էր: Ասաց՝ մի առաջարկություն անեմ՝ կընդունե՞ս, որ առաջարկեմ ամուսնանալ ինձ հետ, կամուսնանա՞ս: Ես կատակի տվեցի, հետո ասացի՝ ընդունում եմ, մենակ թող ամեն ինչ լավ լինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը