«Ժողովուրդ» թերթը գրում է.
«01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն և իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:
Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց հակառակ դրան մամուլը պարբերաբար գրում է փաստեր, որ զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել։
Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ խնդիրն ավելի սուր է բարձրացված, քան նախկինում էր։ Ծնողները մշտապես ահազանգում են, որ ստիպված են ամեն ինչ ուղարկել երեխաներին՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, կանխիկ գումար և այլն։
Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է 20․12․2023 թվականին Նորատուս համայնքում բողոքի ակցիայի մասնակից ձկնորսները պնդում էին, որ ստիպված են զինվոր որդիներին ամեն ամիս գումար և պարագաներ ուղարկել, քանի որ, ըստ իրենց, «պետությունը ոչինչ չի տալիս»։
Այլ կերպ ասած, Փաշինյանը խաբել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը