Կիև-Բորիսպոլ արագընթաց գնացքի թողարկման արարողության ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր քաղաքացիներին կրկին «ուրախացրել» է՝ սաստիկ հարբած ներկայանալով: Ուկրաինայի առաջնորդի կողքին կանգնած պաշտոնյաները, այդ թվում՝ երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, տեղի ունեցողի պատճառով ծիծաղը զսպել չեն կարողացել։ Այս մասին գրում է TVC-ն:
«Դիտեցի Կիեւ-Բորիսպոլ էլեկտրական գնացքի բացմանը Պյոտր Պորոշենկոյի ելույթը: Պյոտր Ալեքսեւիչի սթափության վերաբերյալ կասկածն առաջացավ անմիջապես, բայց 11-րդ վայրկյանին, երբ նա սկսեց խոսել Apple Pay-ի և Wi-Fi-ի մասին, ակնհայտ դարձավ, որ նա ելույթից առաջ տեղը տեղին կոնծել է»,- գրում են Facebook-ի օգտատերերը:
Միաժամանակ, Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին խոսնակ Ստանիսլավ Ռեչինսկին իր Facebook-յան էջում հիշեցրել է, թե առաջին անգամ չէ, որ Պորոշենկոն հանրությանը հարբած է ներկայանում: Նրա խոսքով՝ սա Ուկրաինայի նախագահի համար արդեն նորմա է դարձել:
Մինչ այս Պորոշենկոյին քանիցս մեղադրել են հարբած հանրությանը ներկայանալու մեջ: Ընդ որում՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինայի նախագահն իրականում ալկոհոլի հետ կապված խնդիրներ չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը