27 08 2022

Գիշերը Ավինյանը հարբած դուրս է եկել Կենտրոնում գտնվող ռեստորանից

Գիշերը Ավինյանը հարբած դուրս է եկել Կենտրոնում գտնվող ռեստորանից

Yerevan.Today-ին քաղաքացիներից մեկը փոխանցեց հետևյալը․ «Անցած գիշերը, ժամը 1։30-ի սահմաններում, Տիգրան Ավինյանը հարբած, հազիվ ոտքի վրա կանգնած, Երևանի Աբովյան-Պուշկին խաչմերուկում շրջապատված էր մի քանի մուրացկան կանանցով, որոնց դրանից փոքր ժամանակ առաջ ակնհայտորեն փող էր բաժանում։ Անցորդները մուրացկաններից մեկի ձեռքին հինգ հազարանոց էին տեսնում։ Մուրացկանները հազիվ ոտքի վրա կանգնած, ինչ-որ տղամարդու թևն ընկած Ավինյանից խնդրում էին` որ քաղաքապետ դառնաս, մեզ լավ կնայես չէ՞։ Ավինյանը ուզում էր պատասխանել, բայց այնքան հարբած էր, որ որևէ մեկը չհասկացավ, թե ինչ ասաց։ Վայրկյաններ անց Ավինյանի թևից ամուր բռնած տղամարդը նրան հեռացրեց դեպքի վայրից»։ Ականատեսը վկայում է, որ Ավինյանը հարբած դուրս էր եկել Աբովյան փողոցի ռեստորաններից մեկից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ