25 07 2019

Անհայտ անձինք հարձակվել են Պյոտր Պորոշենկոյի վրա

Անհայտ անձինք հարձակվել են Պյոտր Պորոշենկոյի վրա

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոի դեմ իրականացված հարձակման մասին:

Մի քանի ակտիվիստներ հարձակում են գործել Պյոտր Պորոշենկոյի ավտոշարասյան վրա, երբ վերջինս հարցաքննությունից հետո դուրս էր գալիս Հետաքննությունների պետական բյուրոյի տարածքից, այս մասին հաղորդում է Украинские новости-ն:

Ինչպես երևում է, հարձակվողները չորս հոգի են եղել, նրանցից մեկը բարձրացել է մեքենայի վրա: Պորոշենկոյի թիկնապահները հասցրել են ժամանակին արձագանքել և դիմակայել նրանց: Դեպքի վայրում ծեծկռտուք է սկսվել: Հարձակվողներից մեկն արցունքաբեր գազ է կիրառել:

Արագ արձագանքել են նաև ոստիկաններն ու վերականգնել կարգուկանոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ