30 07 2019

Պորոշենկոյին կդատեն. Նիկոլ Փաշինյանին նույն բանն է սպասվում․ Zham.am

Պորոշենկոյին կդատեն. Նիկոլ Փաշինյանին նույն բանն է սպասվում․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Ուկրաինայում  Հետաքննությունների Պետական Բյուրոն/ՀՊԲ, քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախկին նախագա՝  Պյոտեր Պորոշենկոյի  դեմ: Նրան մեղադրում են  երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու ժամանակ  դատարանների աշխատանքներին միջամտելու մեջ: Գործն արդեն գտնվում է պաշտոնական վարույթում:

Պաշտոնապես  այս գործով Պորոշենկոյի դեմ հանդես է եկել այդ երկրի վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Անտոն Չերնուշենկոն: Դիտորդների կարծիքով սա միակ գոծը չի լինելու, որն ուղղված կլինի նախկին նախագահի դեմ:

Հիշեցնենք, որ 6 տարի առաջ  Վրաստանում,  երբ Սաակաշվիլին դարձավ էքս-նախագահ  նրա դեմ նույնպես համանման մեղադրանք առաջադրվեց:

Սաակաշվիլիին հաջողվեց անվտանգ հեռանալ երկրից, սակայն նրա կողմնակիցներից ավելի քան 45 հոգի մինչ այսօր էլ գտնվում են կալանքի տակ, այդ թվում  նաև նախկին ՆԳ նախարար  Վանո Մերաբիշվիլին:

Այս ամենը պետք է հուշի Նիկոլ Փաշինյանի շրջապատին, որ հեռու մնան իրենց շեֆի ապօրինի քայլերից, քանզի դրա համար նաև իրենք են պատասխանատվության ենթարկվելու: Մի դատիր, որ չդատվես հայտնի սկզբունքը ժամացույցի ճշգրտությամբ  է աշխատում նաև քաղաքականության մեջ, որից ոչ ոք չի կարող խուսափել: Փաշինյանի շրջապատում շատ ողջամիտ մարդիկ կան, որ հասկանում են այս տարրական ճշմարտությունը և ճիշտ կլիներ, որ նրանք հեռու մնան իրենց ղեկավարի այդօրինակ  գործելաոճից, որն անխուսափելիորեն  բումերանգի օրենքի համաձայն վերադառնալու է  հետ:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ