24 08 2019

Ի զորու ենք նոր որակ հաղորդելու համագործակցությանը․ Փաշինյանը՝ Զելենսկուն

Ի զորու ենք նոր որակ հաղորդելու համագործակցությանը․ Փաշինյանը՝ Զելենսկուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․

 «Մեծարգո պարոն նախագահ, 

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: 

Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրա­գոր­ծել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։ 

Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է մեր ժողովուրդների շահերից։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրա­ի­նա­կան բազմաոլորտ համագործակցությանը: Այս կապակցությամբ կարևորում եմ նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։ 

Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազ­մա­կերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրա­ցուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հար­ցում։

Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Զելենսկի, հաջողություններ բոլոր նա­խա­­­ձեռնություններում ու ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժո­ղովրդին՝ խա­ղաղություն և բարօրություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ