23 11 2018

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն հետաքրքրվել է Սամվել Մայրապետյանի խնդրով

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն հետաքրքրվել է Սամվել Մայրապետյանի խնդրով

Հայկական երկրորդ հեռուստաալիքում նոյեմբերի 23-ին հանդիպում է տեղի ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լրատվական վերլուծաբան Իվան Գոդարսկու և հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի միջև: ԵԱՀԿ ներկայացուցիչը հիմնականում հետաքրքրվել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի կալանավորման մանրամասներով: 

Շավարշ Գևորգյանը պատասխանել է ԵԱՀԿ վերլուծաբանին հետաքրքրող հարցերին, նաև ներկայացրել Մայրապետյանի կալանավորման օրվանից մինչև այս պահը զարգացած  իրադարձությունների մանրամասները: Իվան Գոդարսկուն ներկայացվել են Մայրապետյանի անձնական հաշիվների կալանքի տակ լինելը փաստող, Մայրապետյանի կողմից հ/ը-թյան ֆինանսավորումը հաստատող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: 

Հյուրի խնդրանքով դիտորդական առաքելության ներկայացուցչին են ներկայացվել նաև Մայրապետյանի փաստաբանական խմբի կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված միջնորդությունների պատճենները: Ներկայացվել են բացառապես նախաքննական գաղտնիք չպարունակող փաստաթղթեր: Շավարշ Գևորգյանը հյուրին նաև իր մտահոգությունն է հայտնել ընտրություններին ընդառաջ հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախաձեռնությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև սպասվող ընտրություններին հեռուստաընկերության լուսաբանումների հարցին և հնարավոր խնդիրներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ