ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը մայիսի 13-ին կայցելի Հայաստան, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բորգը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։
«Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվելու է ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, ինչն ընդգծում է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության անփոփոխ հանձնառությունը»,- ասվում է հաղորդման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը