14 05 2024

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը. այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի: Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան», - ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ