Նոյեմբերի 21-ին 62 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կորոբովը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Պաշտպանական գերատեսչությունից մանրամասնել են, որ ԳՀՎ-ի պետը մահացել է ծանր ու տևական հիվանդության պատճառով:
Մինչդեռ բրիտանական The Guardian-ը նկատում է, որ հանգուցյալ գնդապետը ղեկավարում էր այն կառույցը, որին մեղադրում են այս տարվա մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սկանդալային թունավորման համար:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Ռուաստանի գծով խորհրդական Մայքլ Քարփենթերն էլ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ ԳՀՎ նախկին պետ Իգոր Սերգունը ևս մահացել էր պաշտոնավարման ժամանակ: Նա 58 տարեկան էր:
Քարփենթերի կարծիքով՝ երկրի ռազմական հետախուզության կարևորագույն կառույցի ղեկավարների կյանքի տևողությունը «կասկածելիորեն կարճ է»:
Կորոբովը ԳՀՎ-ն գլխավորել է 2016թ. հունվարից՝ այդ պաշտոնում փոխարինելով Իգոր Սերգունին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը