Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանը Լոնդոնի գործողություններին ի պատասխան երկրից արտաքսում է 23 բրիտանացի դիվանագետի։ Երկիրը լքելու համար նրանց տրվել է 1 շաբաթ ժամանակ։
Բացի այդ, դադարեցվում է ՌԴ-ում Բրիտանական խորհրդի գործունեությունը։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան քանիցս հերքեց մեղադրանքները՝ սպառնալով կոշտ պատասխաններով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը