22 10 2018

Չինաստանում կբացվի ամենաերկար ծովային կամուրջը

Չինաստանում կբացվի ամենաերկար ծովային կամուրջը

Աշխարհի ամենաերկար ծովային կամուրջն այս շաբաթ կբացվի Չինաստանում՝ կապելով Հոնկոնգն ու Մակաոն: Նախագծի հեղինակները հավաստիացրել են, որ այդ տարածությունը կկրճատվի 6 անգամ՝ երեք ժամից հասնելով մեկուկեսի։

Ինչպես հայտնում է The Guardian-ը 55 կմ երկարությամբ կամրջի կառուցման համար ծախսվել է 20 մլրդ դոլար: Այն կկառուցվի Չինաստանի Չժուհայ նահանգում։

Կամրջի կառուցումը տևել է 8 տարի՝ 2009-ից 2017 թվականները, ևս մեկ տարի ծախսվել է սահմանային հարցերի վրա։

Կամրջի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 24-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ