ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ըստ աղբյուրի՝ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ի ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 08:00-ն փակ է լինելու Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։
Նշվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը