15 08 2024

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ կառավարությունը կարող է հանցագործություն անել, եթե ծայրահեղ անհրաժեշտ է



 

«Ինչ վերաբերում է գետում ծառերին, լրջագույն խնդիր է։ Եթե մեզ մոտ 5 կամուրջ փլուզվել է, եթե ոչ հինգը, գոնե 4-ը ծառերի հետևանքով է փլվել»,- կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Լոռու մարզում ջրհեղեղից։ Ասաց, որ շրջակա միջավայրի նախարարության հետ աշխատում են, որ կարգավորումներ մտցնեն և գետի հունը մաքրեն։

Նիկոլ Փաշինյանը հվելեց․ «Էն պաշտոնյաները, որ պետք է դա անեն, ասում են՝ մենք ոչ միայն վստահ չենք, այլև տեսնում ենք, որ եթե հիմա մտնենք, գետի հունի ծառերը կտրենք, քրեական գործ է հարուցվելու»։

Թեմային խառնվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ ասելով․ «Մեծարգո պարոն վարչապետ, քրեական իրավունքում այսպիսի ինստիտուտ գոյություն ունի, կոչվում է «ծայրահեղ անհրաժեշտություն»։ Այսինքն, հանցագործություն չի համարվում այն արարքը, որը թեև օրենքով պաշտպանվող շահերին վնաս է հասցրել, սակայն կատարվել է ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում։ Եվ եթե մենք այսօր խնդիր ունենք այս ծառերը կտրելու, որ կարողանանք կանխել աղետ, ապա այդ ծառերի կտրելը հանցագործություն չի համարվում»։

«Հիմա գնամ-ասեմ կտրե՞ն էսօր արդեն»,- ասաց Փաշինյանն ու սկսեց ծիծաղել։

«Պարոն վարչապետ, դասագրքային ճշմարտություն ասացի»,- արձագանքեց Սասուն Խաչատրյանը։

«Տեսեք՝ ասացիք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․ հիմի պետք է գնահատվի՝ այդ անհրաժեշտությունը ծայրահե՞ղ էր, թե ոչ»,- իր հերթին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Սաուն Խաչատրչյանն էլ ասաց․ «Այն, ինչ հիմա քննարկվում է, ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտի մասին ենք խոսում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ