17 08 2024

Փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը

Փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը

Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ը փակ է լինելու դեպի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը։ Հայտնում են Ալավերդու համայնքապետարանից: Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին:

«Հրատապ առաջացած կարիքների դեպքում խնդրում ենք կապ հաստատել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կամ զանգահարել Ալավերդու համայնքապետարան։ Տրամադրվում է նշված բնակավայրերի վարչական ղեկավարների հեռախոսահամարները`

Ախթալա բնակավայր, Սևակ Սարգսյան -098-53-54-49

Քարկոփ, Հերմինե Պետրոսյան – 077-81-86-47

Շամլուղ, Գագիկ Սարուխանյան – 091-50-30-60

Մեծ Այրում, Լևոն Զաքարյան – 077-81-88-37

Ճոճկան, Արա Սիրադեղյան – 093-05-09-94

Հայցում ենք բնակիչնեի ներողամտությունը և խնդրում լինել համբերատար»,- հայտնում են համայնքապետարանից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ