Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող «Ավանգարդ» պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Լենինգրադի շրջանի կառավարության մամուլի ծառայությանը։
Պաշտոնական աղբյուրները հայտնել են երկու զոհի և երեք վիրավորի մասին։ ՔԿ նախնական տվյալներով՝ դեպքի վայրում մահացել է ձեռնարկության մեկ աշխատակից, ևս 5 մարդու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Պայթյունի պահին շենքում 5 մարդ է եղել։
Ինչպես հաղորդվում է, 7․5 հազար քառակուսի մետր մակերեսով շենքն ամբողջությամբ քանդվել է։ ԱԻՆ-ը հայտնել է, որ պայթյունը տեխնոլոգիական է եղել։ Պայթյունից հետո այրվել են երեք մարդատար մեքենաներ։
Դեպքի առթիվ օպերատիվ շտաբ է ստեղծվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը