26 09 2018

Թուրքմենստանի բնակչությունը կսկսի վճարել կոմունալ ծառայությունների համար

Թուրքմենստանի բնակչությունը կսկսի վճարել կոմունալ ծառայությունների համար

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ բնակչությանը 2019 թվականի հունվարի 1-ից այլևս անվճար էլեկտրաէներգիա, գազ, խմելու ջուր և աղ չի տրամադրվելու։  Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով տեղի թերթերից մեկին։

Ինչպես հաղորդվում է, էլեկտրաէներգիան, գազը և ջուրը հանրապետությունում անվճար էին, սակայն սպառման սահմանաչափի շրջանակում։ Սահմանաչափը հատելու պարագայում հարկավոր էր արդեն վճարել, սակայն այնքան ցածր գնով, որ այն կարելի էր համարել խորհրդանշանական։

Բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, սննդի աղի անվճար սակագները սահմանվել էին 1993 թվականին հանրապետության  առաջին նախագահ Սապարմուրատ Նիյազովի կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ