09 08 2024

Ադրբեջանն ավելացրել է Եվրոպա գազի արտահանումը

Ադրբեջանն ավելացրել է Եվրոպա գազի արտահանումը

Ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում Ադրբեջանն ավելացրել է Եվրոպա գազի արտահանումը: Արտերկրում գազի իրացումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 14,7 մլրդ խմ, ինչը մոտավորապես 5,7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական apa.az կայքը:

Նույն ժամանակահատվածում Ադրբեջանում արդյունահանվել է մոտ 29,5 մլրդ խմ բնական գազ։ Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է գազի արդյունահանման աճ՝ մոտ 1,3 միլիարդ խորանարդ մետրով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ