24 08 2018

Համաճարակաբանական իրավիճակն Արցախում

Համաճարակաբանական իրավիճակն Արցախում

Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակն հանգիստ է: Բնակչության շրջանում համաճարակներ, բռնկումներ և զանգվածային թունավարակներ չեն գրանցվել: Իմունականխարգելման ծրագրի իրականացման շնորհիվ չեն արձանագրվել հետևյալ կառավարելի վարակիչ հիվանդությունները՝ կարմրուկ, կարմրախտ, դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

10 տարուց ավելի չեն գրանցվել սիբիրյան խոցի, մալարիայի, հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի և պարատիֆի դեպքեր: Մանկական ոչ կառավարելի վարակիչ հիվանդություններից գրանցվել է ջրծաղկի և քութեշի հիվանդացության դեպքերի նվազում: Գրանցվել են սուր աղիքային վարակներ` պայմանավորված չճշտված հարուցիչով:

2018 թվականի առաջի կիսամյակում գրանցվել է ընդերային լեյշմանիոզի 11 դեպք: Քանի որ հանրապետության տարածքը հանդիսանում է ընդերային լեյշմանիոզի բնական օջախ շարունակական իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ