30 07 2024

Առողջապահության նախարարությունը նշում է կարմրուկի վնասները և կոչ անում պատվաստվել

Առողջապահության նախարարությունը նշում է կարմրուկի վնասները և կոչ անում պատվաստվել

 

Առողջապահության նախարարությւոնը դարձյալ անդրադառնում է կարմրուկի վտանգներին

Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով:

Վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները.

  • բարձր ջերմություն,
  • հազ, ռինիտ
  • քթահոսություն
  • աչքերի կարմրություն
  • մարմնի ցանավորում

Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում:

Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ:

Վարակվելու հետևանքով հնարավոր է նաև ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:

Հղիության ընթացքում կարմրուկը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝

  • վիժում,
  • վաղաժամ ծննդաբերություն,
  • նորածինների ցածր քաշ
  • թոքաբորբ
  • գլխուղեղի վնասվածք
  • մայրական մահ:

Կարմրուկի դեմ պատվաստումներն արվում են 2 դեղաչափով`

1 տարեկանում և

4-6 տարեկանում

Կարող են պատվաստվել նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք:

Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ