05 08 2024

Հետաքրքիր է՝ նախարարին անհանգստացնու՞մ է այս պատկերը․ փորձագետ

Հետաքրքիր է՝ նախարարին անհանգստացնու՞մ է այս պատկերը․ փորձագետ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քովիդ էր. իրավիճակը՝ լարված: Հանրությունը քննարկում էր, որ համաճարակի կառավարման հետ խնդիրներ ունենք: Այդ ժամանակ նախարար աշխատող Արսեն Թորոսյանն ասում էր. «նոր համաճարակ է՝ բոլորին անծանոթ: Կարմրուկ լիներ կամ այլ՝ բոլորին հայտնի վիրուս, արագ կկարգավորվեր»:
Եվ ահա, տարիներ անց, պարզվում է, որ կարմրուկն էլ պատշաճ չի կառավարվում:
2023-ի մարտից ամբողջ տարվա ընթացքում արձանագրվեց 545 դեպք:
Եվ ահա պարզվում է, որ դեպքերը չեն նվազում և միայն հունվարից մինչև այսօր արդեն արձանագրվել է 543 դեպք: Հետաքրքիր է նոր նախարարին անհանգստացնու՞մ է այս պատկերը:
Պակաս հետաքրքիր չէր լինի նաև իմանալ՝ կարմրուկն էլ նոր նախարարի համա՞ր է նոր հիվանդություն: Եթե այո՝ հին նախարարը նորին կարող է ծանոթացնել: Ասում էր՝ ինքը ծանոթ է:
Հ.Գ. Չհասկանալը մի այիբ է, չհասկանալը, որ չես հասկանում՝ մի քանի, ու արդեն՝ վտանգավոր...»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ