Սանկտ Պետերբուրգում Нyundai-ի ավտոսրահում խոշոր հրդեհ է բռնկվել: ՌԻԱ նովոստին հայտնում է, որ ավտոսրահից մարդկանց տարհանել են, իրականացվում են հակահրդեհային աշխատանքներ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, հրդեհն ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք:
Հրդեհի պատճառն այժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին խոշոր հրդեհ էր բռնկվել ՌԴ Կեմերովո մարզում, որին զոհ էր գնացել 64 մարդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը