Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
ՌԴ նախագահը, համաձայն Կրեմլի պաշտոնական կայքի, վստահություն է հայտնել, որ այդ բարձր պաշտոնում Արմեն Սարգսյանի գործունեությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը և եվրասիական ինտեգրացիայի խորացմանը` ի շահ երկու եղբայրական ժողովուրդների:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավորների 90 կողմ ձայնով:
Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը