Օրվա իշխանություններն ի սկզբանե՝ 2018թ-ից սկսած՝ գնացել են դեպի Արցախի կործանմանը, ինչը հաջողվեց 2020թ․, ուղղակի մեր տղաների անձնազոհության շնորհիվ Արցախն ամբողջովին չհանձնվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
«Օրվա իշխանությունները 2-3 տարի փորձում էին ջնջել Արցախի էջը, ի վերջո, 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին իրենց համաձայնությամբ, կասեի՝ համագործակցությամբ՝ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ վերջնականապես հայաթափեցին։ Իրենք նոր չեն ուզում Արցախի էջը փակել, իրենք ընդհանրապես Արցախ բառից են խորշում, որևէ կերպ չեն ցանկանում հիշատակել, իրենց համար գոյություն չունի Արցախ։ Օրվա իշխանությունները հայամետ չեն, եթե իշխանափոխություն լինի, կհամոզվենք, որ վերնախավում բավականին թուրքեր կան նստած»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը