«Մենք Երևանի քաղաքապետի ընտրություններին չենք մասնակցում, բայց եթե այնպես եղավ, որ օրվա իշխանության սրտի թեկնածուներից մեկն անցավ, մենք կարծում ենք, որ Երևանը վերածվելու է Բաթումիի. փափուկ ուժ է կիրառվելու և ամբողջ թուրքական գումարները ներդրվելու են շինարարության տեսքով: Պատահական չէ, որ խաղաղության ֆոնին նաև Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվում է, որ 400 հազարի չափ պետք է ադրբեջանցիներ գան ու վերաբնակվեն Հայաստանում: Մասնավորապես, Երևանում ամբողջ շինարարությունն արվում է իրենց համար : Ամեն ինչ անելու են, որ Արցախը դատարկվի․․․Մեր «Որդիների կանչ» ՀԿ-ի խնդիրն է, որ Արցախը պետք է պահենք հայկական մեր ուժերի ներածին չափով»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանը։
Մարամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը