Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանն անդրադառնալով Հակարի կամրջի վրա դրոշի տեղադրման հետ կապված միջադեպին և դրանից հետո ամբողջապես ճանապարհը փակելուն ասաց. «Օրվա իշխանություններն ուզում են ամեն ինչ գցել ուրիշների վրա՝ առանց հաշվի առնելու, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է նաև ՀՀ վարչապետը և որևէ քայլ չի անում: Նա որևէ կերպ չանդրադարձավ և միջազգային կառույցների առջև չբարձրացրեց Բերձորի միջանցքը բացելու հարցը: Փոխարենը մեղադրում է Ռուսաստանին, ԱՄՆ-ին, մյուսներին, բայց ոչ իրեն․․․ Երբ Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին ուղղակի առևանգեցին, բոլորիս պետք է հստակ լինի՝ օրվա իշխանություններն ում տվյալներն ուզենան կտան Ադրբեջանին, Երևանի փողոցներում էլ քայլելուց կառևանգեն, կտանեն, Նախիջևանի սահմանին կհանձնեն թուրքերին, կասեն՝ թուրքերը մտան, առևանգեցին։ Սա մտահոգիչ է, հանրությունը սրա մասին պետք է ձայն բարձրացնի», - ասաց զոհված զինծառայողի ծնողը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը