25 09 2023

Մեր տղերքը պայքարել են մինչև վերջին փամփուշտը, մենք իրավունք չունենք հոգնելու. Արա Ռոստոմյան



Երեկ ինձ համար շատ ծանր օր էր, որովհետև հանձնեցին իմ որդու կյանքի գնով պահված Մարտակերտը, բայց էդ ծանր հոգեվիճակով էլ ես մասնակցել եմ ակցիաներին: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց 44 օրյա պատերազմում զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը:

«Արցախը մեր հողն է, իսկ արցախցիներն էլ մեր քույրերն ու եղբայրներն են, չպետք է հոգնել այս պայքարից, մեր տղերքը պայքարեցին մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին արյունը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ