02 09 2023

Պետք է բոլորս վրեժով լցվենք, որ կարողանանք պայքարել․ 44-օրյա պատերազմի հերոսի հայր



«Շատերը չեն հանդուրժում այս իշխանություններին, բայց չգիտես ինչու՝ ֆեյսբուքներում են, հեռուստացույցի առաջ կամ արտագաղթում են։ Իրենց, չգիտես ինչու, թվում ա, թե կգնան արտերկիր, լավ կյանք կապահովեն իրենց որդիների համար և անընդհատ ասում են՝ կյանքը մի անգամ ա տրված, պետք է լավ ապրել։ Նրանց բոլորին թվում ա, թե կյանքը բարձրագույն արժեք ա։ Ոչ, ժողովուրդ, բարձրագույն արժեքը կյանքը չէ, գաղափարն ա, որի համար գնացին մեր տղաները։ Քանի մենք չենք գիտակցել, որ բարձրագույն արժեքը անկախությունն է, ազատությունը, հայրենիքը, մենք կկորցնենք Հայատանն ու Արցախը»,- Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը։

«Երբ մեր զավակնեերը զոհվեցին, մենք դրանից հետո չենք ապրում, շնչում ենք։ Եթե Արցախը չլինի, Հայատանը շատ քիչ կշնչի, կվերանա»,- ասացնա։

Անդրադառնալով իշխանական քարոզչությանը, թե՝ «Արցախը տանք, որ խաղաղ ապրենք», հերոսի հայրն ասաց․ «Հիմա խաղա՞ղ եք ապրում, երբ վտանգի տակ ա Արցախը։ Արցախն ապացուցեց, որ ինքն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Մեզ անընդհատ ներարկում են խաղաղություն․ ո՞ր խաղաղության մասին է խոսքը, կզա՞ծ, անարժանապատի՞վ։ Մեր տղաները կռվում էին, որ մենք ապրենք անարժանապատի՞վ»։

«Ինչո՞վ ենք մենք տարբերվում Նիկոլներից, ժողովուրդ, իրենք կզած են, մենք գլուխներս կախել ենք։ Եթե մենք չշարժվենք, գլուխը կախելուց կզել մեկ քայլ է։ Եթե մենք վրեժով չլցվենք, պայքար չի լինի․ պետք է բոլորս վրեժով լցվենք, որ կարողանանք պայքարել»,- ասաց Արա Ռոստոմյանը։

Արա Ռոստոմյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ