12 07 2024

Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում. հայտարարություն

Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում. հայտարարություն

Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետներիհամահայկական խորհրդի կազմակերպածՀայաստանի արտաքին քաղաքականությանվերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերելդաշնակիցներթեմայով աշխատանքային կլոր սեղանքննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական,փորձագիտական, գիտական, քաղաքագիտականհամայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերիակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝

Հայաստանի համար չափազանց վտանգավոր ուռիսկային տարածաշրջանային զարգացումներ
Արտաքին քաղաքականության ձախողումներ
Ինչու՞ է Հայաստանն անընդհատ կորցնումբնական դաշնակիցներին
Ի՞նչ է պետք անել վերականգնելու համարՀայաստանի անվտանգային, դաշնակցայինմիջավայրը
Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում
Ռազմավարական հարաբերություններիվերագործարկման հնարավորություններըՌուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ
Հայկական աշխարհի ներուժի օգտագործմանկենսական անհրաժեշտությունը

Մասնակիցների գնահատմամբ գործողիշխանությունը վարում է անհեռատես և վտանգավորարտաքին քաղաքականություն, որի արդյունքումՀայաստանը հայտնվել է չափազանց խոցելիվիճակում։ Մոտ ժամանակներում այս ընթացքըկարող է երկիրը տանել դեպի լիակատարմեկուսացում՝ առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչկենսունակ պետության։

Հայաստանը պետք է ակտիվացնի իր աշխատանքըգործող անվտանգային համակարգում՝ փորձելովգտնել առկա տարաձայնությունների և խնդիրներիլուծման ճանապարհները, ինչպես նաև ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ։

Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետխաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելովայն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջտարածաշրջանում կայուն ու երկարատևխաղաղության հաստատման նպատակով։ Դրանհասնելու համար էապես կարևոր էբանակցություններում քաղաքական կարգավորումըերաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումըև Արցախի թեման բանակցային օրակարգվերադարձնելը։ Զուգահեռ անհրաժեշտ է հնարավորբոլոր ուղղություններով, այդ թվում միջազգայինկառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ,աշխատանքներ տանել արցախահայությանմիջազգային ճանաչված անքակտելի իրավունքներիվերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողումերաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։

Դիվանագետների համահայկական խորհուրդըարձանագրում է ժամանակի սղությունը՝Հայաստանին սպառնացող արտաքին վերահասվտանգները կասեցնելու համար։ Միաժամանակ, Խորհուրդն իր խորը համոզմունքն է արտահայտում, որ նպատակաուղղված, ճիշտ, հետևողական, համակարգված, գրագետ և սկզբունքային քայլերիարդյունքում հնարավոր է էապես շտկել իրավիճակն՝ ի վերջո վերադառնալով երկրի անվտանգ, կայուն և տևական զարգացման հուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ