22 04 2024

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Դիվանագետները մամուլի ասուլիսով են հանդես գալիս



Մամուլի ասուլիսով են հանդես գալիս «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետները։

Ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն նորաստեղծ կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղությունները, կանդրադառնան ՀՀ առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին:

 

Բանախոսներ՝

  • Արա Այվազյան, ՀՀ ԱԳ նախարար, 2020-2021թթ.
  • Աշոտ Ղուլյան, ԼՂՀ ԱԳ նախարար, 2002-2004թթ, ԼՂՀ ԱԺ նախագահ, 2005-2020թթ.
  • Ավետ Ադոնց, ՀՀ ԱԳՆ փոխնախարար, 2019-2021թթ.
  • Գագիկ Ղալաչյան, ՀՀ ԱԳՆ փոխնախարար, 2020-2021թթ.
  • Վահագն մելիքյան, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, 2018-2021թթ.
  • Արտակ Բշտիկյան, ՀՀ ՊՆ խորհրդական, 2018-2020թթ.

 

Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.

  • արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,
  • համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և
  • առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը,
  • հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,

- Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը,

- հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ՈւՂԻՂ միացմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ