Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն են տալիս պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։
«Արցախի առաջին ազատամարտի տարիներին զենքը ձեռքին կռվել է, հաղթանակներ է կերտել, լեգենդար մարդկանց հետ ընկերություն է արել։ Իր ողջ կյանքի ընթացքում անմասն չի մնացել հայրենիքի խնդիրներից։ Ազգային հարցերի շուրջ իր տեսակետը ունեցող, իր ուրույն կարծիքը ունեցող ար էր, ով միշտ առաձնացել է իր համարձակ կարծիքով, ազգայինի ամենամեծ նվիրումով։ Այն բացառիկ մարդկանցից էր, ով կարողանում էր մեծ սեր ու հարգանք վայելել բոլոր շրջանակների կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից, կհուղարկավորվի Եռաբլուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը