Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն են տալիս պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։
«Գագիկ Գինոսյանը հայ ազգային ոգու նվիրյալ էր։ Ամենամեծ ու ամենաթանկ կորուստն է մեզ համար։ Գագիկը հզոր էր իր էությամբ։ Ինքը զենքի հայ էր և մեր երազանքների իրականացման անմնացորդ նվիրյալը»,- այսպես է նկարագրում Գինոսյանին պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ (1996) Գուրգեն Մելիքյանը։
Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Կհուղարկավորվի Եռաբլուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը