Մենք նորից վերադառնալու ենք եռատոնը տոնելու. Հավատացնում եմ ձեզ՝ մոտ է այդ օրը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի իր ելույթում նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
«Մեզնից խլել են մեր հավատը: Դարեր շարունակ մեր եկեղեցին տեր է կանգնել մեր ժողովրդին պետականություն չունենալու պայմաններում: Այսօր իր առաքելությունը նորից է ստանձնել եկեղեցին:
Մեզնից խլել են մեր հոգեւորը, մեր արժանապատվությունը: Հավատացնում եմ ձեզ, խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը: Մենք պարտավոր ենք սատար կանգնել հայոց ուժին, մեր կոչումը դա է, զինվորագրվել ենք հայոց գործին: Ճշմրտությունը երկրի սահմաններից եկավա յստեղ յաոց մայրաքաղաք եւ ամբողջ հայությանն արթնացրեց: Հավատացնում եմ, որ այդ ճշմարտությունը պետք է լինի յուրաքանչյուրիս տներում, մեր սրտերում: Մենք հավատում ենք վաղվան: Ուրեմն Հայաստանի կյանքում թող սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի եւ իրական խաղաղության շրջանը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը