Վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Այս մասին Հանրապետության հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը:
«Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ: Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։
Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ որ այդ մարդը, իհարկե, Բագրատ սրբազանն է»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը