09 02 2024

Ինքը մեծ հայ է, հայը հենց ինքն է․ Դավիթ Հակոբյանը՝ Գագիկ Գինոսյանի մասին



Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն են տալիս պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։

«Ինքը մեծ հայր էր, հայը հենց ինքն էր։ Մենք միասին աշխատում էինք, ամեն ինչ միասին էինք անում։ Մենք զարմանալիորեն միանման էինք մտածում։ Ինձ ասում էր վարպետ, ասում էի վարպետը դու ես, ինձնից ինչ վարպետ։ Ափսոս, մեծ գործ էինք մտածել, բայց չեղավ»,- լրագրողների հետ զրույցում ասել է դերասան Դավիթ Հակոբյանը։

Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից, կհուղարկավորվի Եռաբլուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ