28 12 2023

Հանգիստ չի տալիս ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և մյուսների ճակատագիրը. Զատուլին

Հանգիստ չի տալիս ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և մյուսների ճակատագիրը. Զատուլին

Պետդումայի պատմգամավոր Կոնստանտին Զատուլինը բաց նամակով դիմել է հայ գործընկերներին.  «Անցնող 2023 թվականը ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, մեր ժողովուրդների պատմական կապերի համար։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայում։ Մտել ենք Գինեսի գիրք․ Ռուսաստանի Դաշնության դեմ 17 500 անբարեխիղճ պատժամիջոցներ են սահմանվել։ Հայ ժողովուրդը կորցրել է իր «ես»-ի թանկ մասը՝ Արցախը։ Դժվար է, եթե ոչ անհնար, համաձայնել ակնհայտ անարդարության հետ։ Ոչ միայն ձեզ համար Հայաստանում, այլև ինձ համար Ռուսաստանում։ Մեզ հետապնդում է ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և նրանց բոլոր ընկերների ճակատագիրը։ Բերանս լի է դառնությամբ, ինչպես ասում էին հնում: Եվ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ կյանքը շարունակվում է: Եվ մենք հավատում ենք հաղթանակին, որը գալու է։ Ցանկանում եմ ձեզ մաղթել, որ 2024 թվականը նման չլինի 2023-ին, որ դուք երջանիկ ու հաջողակ լինեք Նոր տարում։ Կոնստանտին Զատուլին, ում մուտքը Հայաստան արգելված է»:

«Հանգիստ չի տալիս ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և մյուսների ճակատագիրը». Զատուլին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ