«Անկեղծ ասած՝ մեր աշխատանքից դժգոհություններ բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք են ներկայացնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Մարդու իրավունքի միջազգային օրվա առթիվ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչների՝ իր ղեկավարած գրասենյակի մոտ ծաղկեպսակներ դնելու փաստին վերաբերող հարցին։
Հայտարարելով, որ չափազանց կարևորում է խոսքի ազատությունը և դրա իրավաչափ եղանակով իրացումը ՝ Անահիտ Մանասյանը ասաց. «Ենթադրում եմ՝ տարբեր քաղաքական գործընթացներին վերաբերելի հարցեր են։ Հիմնական գաղափարը կայանում է հետևյալում, ես որպես ՄԻՊ և այլ պաշտոնում երբևէ չեմ դառնալու գործիք քաղաքական տարբեր ուժերի ձեռքում, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժերն են։ Իմ գործունեությունն իրականացնում եմ բացառապե իրավական սկզբունքների և ՄԻՊ իրավուքններին վերաբերելի արժեքների հիման վրա։ Անում եմ եզրակացություն բացառապես այն ժամանակ երբ ունեմ վստահություն, որ կարելի է նման եզարակցություներ անել։
Իսկ այն հիմնական գաղափարները, որ հնչեցվում են, օրինակ՝ գործունեությունը ոչ պատշաճ կամ ոչ ամբողջական իրականացնելու առնչությամբ, դրանք հիմնականում քաղաքական բնույթ ունեցող դիտարկումներ են, ավելին ասեմ՝ դրանք դիտարկումներ են որոնք կարող են հանգեցնել նրան, որ ՄԻՊ-ը դառնա քաղաքական գործիչների, կամ քաղաքական ուժերի ձեռքին գործիք, ես այդպիսին չեմ դառնալու և ինչը շատ կարևոր է երաշխավորել, որ ՄԻՊ հաստատությունն այդպիսին երբևէ չդառնա»։
Անահիտ Մանասյանը հստակ պատասխան չտվեց, թե այդ դեպքում ինչու չի արձագանքել ԱԺ նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու միջադեպին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը