Այո, ինձ պատասխան ուղարկել են, քանի որ պետական մարմինները պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն ՄԻՊ-ին, բայց այս պահին գործ ունենք ընթացող քրեական վարույթի քննության հետ, հետեւաբար, հիմնական հարցը այստեղ նախաքննական գաղտնիքին վերաբերող հարցն է որի վերաբերյալ ինձ ևս փոխանցվել է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառած հատուկ միջոցին, թե ի վերջո ինչ է կիրառվել:
«Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ շատ կարևոր կլինի, որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը: Երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ:
Տեղեկատվությունը ես ունեմ, բայց նախաքննական գաղտնիքի հետ կապված հարցն է: Ես հույս ունեմ, որ պատշաճ մակարդակով խնդիրը լուծում կստանա: Այս փուլում հրապարակելու բան չունեմ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը