05 09 2024

Անահիտ Մանասյանն ասաց, որ ինքը բացառիկ է



 

«Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ, և իմ օրվա հիմնական մասը չի անցնում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներով, այլ անցնում է քաղաքացիների հետ շփումներով։ Գրեթե շաբաթ չկա, որ ես չլինեմ որևէ գյուղական բնակավայրում, խնամքի հաստատություններում: Ես անձնապես սոցիալական նախաձեռնությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Այս ամենը նա ասաց ի պատասխան լրագրողների մեղադրանքների, որ լինելով ՄԻՊ, ասոցացվում է ՔՊ-ի հետ, Փաշինյանի կնոջ հետ խնջույքների մասնակցում։

Նա նաև ասաց, որ այս տարվա ընթացքում ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունն աննախադեպ աճ է ունեցել՝ շուրջ 11 տոկոս․ «Ես մեր նկատմամբ վերաբերմունքը զգում եմ նաև քաղաքացիների հետ շփումների համատեքստում, որովհետև մենք նաև շատ լուրջ դիմելիության աճ ենք ունեցել. ընդամենը մի քանի օր առաջ հաշվարկում էինք ԶՈՒ վերաբերելի խախտումների մասով մեր ինստիտուտի դիմելիության աճը, և կարող եմ արձանագրել, որ ոչ միայն շուրջ 2-ից ավելի անգամ դիմելիության աճ է եղել, այլ մոտավորապես նույն քանակությամբ եղել է աճ դրական գործերի: Հիմա դիմում են և ստանում են լուծում, և նաև դա է պատճառը որ դիմում են»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ