10 10 2024

Կխնդրեմ հարցեր չտալ. Անահիտ Մանասյանը՝ Արփի Դավոյանի թեկնածության մասին



Այս հարցին, համենայնդեպս, այս փուլում պատասխանելը ոչ մարդկային էթիկայի տեսանկյունից, ոչ էլ մասնագիտական տեսանկյունից ճիշտ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին` կհամաձայնի՞ նշանակվել Արդարադատության նախարար, եթե առաջարկ ստանա, թե ոչ:

«Ես համարում եմ, որ ես այս պահին այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, շատ մեծ պատասխանատվությամբ ու հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը»,-  ասաց Մանասյանը:

Հարցին` ոլորտը շա՞տ կտուժի, եթե ՔՊ-ական Արփի Դավոյանը նշանակվի նախարար` ՄԻՊ-ն արձագանքեց. «Կխնդրեմ այս հարցի վերաբերյալ այլ հարցեր չտալ, որևէ այլ մեկնաբանություն չեմ ունենալու»:

Անդրադառնալով տեղեկություններին, որ արդարադատության նախարարի պաշտոոնում իր թեկնածությունը լոբբինգ է անում իր ընկերուհի Աննա վարդապետյանը, Անահիտ Մանասյանն ասաց. «Ընդհանրապես կոռեկտ չեմ համարում այն ձեւակերպումները, այն հարցադրումները, որոնց ձեւաչափով տրվում են հարցերը: Այս փուլում որեւէ մեկնաբանություն չունեմ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ