06 12 2023

Փաշինյանի ապօրինի որոշմամբ պաշտոնանկ արված փոխմարզպետը վերականգնվել է պաշտոնում

Փաշինյանի ապօրինի որոշմամբ պաշտոնանկ արված փոխմարզպետը վերականգնվել է պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նանե Ասատրյանին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում վերականգնելու մասին: Որոշման հիմք է հանդիսացել Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը:

Հիշեցնենք՝ Նանե Ասատրյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալ էր նշանակվել 2018թ. նոյեմբերի 9-ին: Նանե Ասատրյանը հղիության 7-րդ ամսում է եղել, երբ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի առաջարկով վարչապետը նրան ազատել է աշխատանքից: Այդ որոշումից հետո Ն. Ասատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Փաշինյանի որոշումը և հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ու վերականգնել նախկին պաշտոնում:

Վարչական դատարանը մերժել էր հայցադիմումը, իսկ վերաքննիչը՝ որոշում կայացրել Նանե Ասատրյանի օգտին:

Մարզպետարանն ու վարչապետը բողոքարկել էին, սակայն վճռաբեկը ուժի մեջ էր թողել վերաքննիչ դատարանի որոշումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ