20 06 2022

Ես Ապարանի սպանությունների հետ կապ չունեմ, իմ եղբորորդին անչափահաս է. Փոխմարզպետ



Yerevan.Today-ին հաջողվել է զրուցել Արագածի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հետ՝ երեկ Ապարանում տեղի ունեցած ողբերգական սպանության առնչությամբ:

Փոխմարզպետ Փարվանյանն հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունները, որ իր եղորորդին եղել է ապարանցիներին կրակողներից մեկը.

 «Միայն ասեմ, որ դրանք ինչ-որ մեկի ֆանտազիայի արդյունք են, ես չափահաս եղբորորդի չունեմ, իմ եղբոր տղան 12 տարեկան է, ես չունեմ առնչություն այս սպանությունների հետ ու չեմ էլ հասկանում ինչու են իմ անունը կապել դրա հետ: Ողջ գիշեր եղել եմ միջադեպի վայրում, Ապարանում ենք եղել, մենք շոկի մեջ ենք, չեմ ճանաչում սպանողներին, միայն գիտեմ , որ ձերակալված անձ կա:  Սպանված տղաներին ճանաչում եմ անձամբ, համեստ զուսպ տղերք էին, անշառ... շատ ծանր է ինձ ամար, նրանցից մեկը՝ Համիկը, ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող էր,  հայր չունի, մյուսների Տիգրանին ու Սամվելի հայրերի հետ շփումներ եմ ունեցել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ