ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հովհաննես Ավետիսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հովհաննես Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,-աված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ Առնակ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Առնակ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը