30 10 2024

Հայկ Հարությունյանը Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից դարձել է Սյունիքի փոխմարզպետ․ «Ժողովուրդ»

Հայկ Հարությունյանը Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից դարձել է Սյունիքի փոխմարզպետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը պետական համակարգի հնաբնակներից է. աշխատել է ե՛ւ նախկին ե՛ւ ներկայիս իշխանությունների հետ՝ Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչից հասնելով Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին:

Նա հայտարարագրել է 10 անշարժ գույք՝ 3 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 հողամաս, 1 բազմամյա տնկի ունի փոխմարզպետը, բացի դրանից, եւս 2 անշարժ գույքերի մասին տեղեկություն պաշտպանված է գաղտնի կերպով։

2010-2014 թթ. Հարությունյանը եղել է Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ։

2014-2022 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ:

Իսկ հիմա արդեն փոխմարզպետ Հարությունյանը 2020 թվականին ձեռք է բերել 2008 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։

Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1.1 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ գրեթե 1.5 մլն դրամ։

Հայկ Հարությունյանը Սյունիքի փոխմարզպետի պաշտոնում աշխատելիս ստացել է 9,5 մլն դրամ տարեկան եկամուտ։

Նրա ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 779 հազար դրամ, որից 2 մլն 732 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ