Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմանում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ն․Ղուշչյանը Տավուշի փոխմարզպետն է, իսկ ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված են Տավուշի մարզպետարանի հաշվեկշռում․ այն սպասարկում է փոխմարզպետին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը