«ՀՀ-ում ժողովրդավարության, ՏԻՄ մարմինների գործունեության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում: Եզակի ոչ իշխանական թեկնածուն համայնքի ղեկավար է ու կարմիր բերետավորները փորձում են բռնազավթել իշխանությունը». ԱԺ նիստի ժամանակ, վարման կարգով իր ելույթում, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մնաուկյանը՝ անդրադառնալով Ալավերդիում ստեղծված իրավիճակին:
Ի դեպ , հայտի դարձավ, որ Ալավերդու ՔՊ խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ է ընտրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը